-
25.01.2017|
12:23
Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն է։ 2006 թվականի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը՝ ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ։
-
24.01.2017|
18:54
Հունվարի 26-ին, ժամը 19:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում կմեկնարկի «Նոր սերունդ» նախագիծը, որը երիտասարդ շնորհալի երաժիշտներին, պարբերաբար, հնարավորություն կտա ներկայանալու երաժշտասերներին:
-
24.01.2017|
11:37
Օրեր առաջ գեղանկարիչ ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ բոլորեց 70 տարին։ Սա, ինչ խոսք, լավ առիթ էր նրա հետ հանդիպելու։
-
24.01.2017|
11:34
Երեկ լրացավ վաղամեռիկ գեղանկարիչ ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԻ 55-ամյակը (1962-2012 թթ.)։ Նա վառ հետք է թողել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ստեղծագործող։ Ավետիք Չթչյանի մասին իրենց հուշերով ներկայացան Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, քարտուղար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ և գեղանկարիչ ՄԱՐԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-
24.01.2017|
02:12
Ձեռագործ աշխատանքների և թվանշանային արտադրության համադրությամբ հայկական զարդանախշերով ստեղծվում են արվեստի գործեր, կիրառական իրեր:
-
24.01.2017|
02:08
Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) վերանորոգումը դժգոհության ալիք է բարձրացրել: Քննարկումների կիզակետում եկեղեցու մուտքը ծածկող ապակիներն են:
-
23.01.2017|
18:15
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին դասական երաժշտության ջատագով «Դավիթ Հարությունյանը» մեղադրում է աշխատանքային կենսագրությունը կեղծելու մեջ` պնդելով, որ աշխատանքային կենսագրությունում նշված օտարերկրյա մի շարք նվագախմբեր նա չի ղեկավարել:
-
23.01.2017|
17:56
Համերգ Հայաստանի զորամասերում Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերումե նախագծի շրջանակներում առաջիկայում ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում:
-
23.01.2017|
17:46
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարից Եվրիմաժին (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամակցած Հայաստանը ընթացիկ տարում որևէ հայտ չի ներկայացրել Եվրիմաժին, թեև 120 հազար եվրո անդամավճարը մուծվել է:
-
21.01.2017|
16:54
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը ևս արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին, որում «Դավիթ Հարությունյանե ստորագրած անձը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին մեղադրում է աշխատանքային ինքնակենսագրությունը կեղծելու մեջ՝ վկայակոչելով իր էլեկտրոնային նամակագրությունն աշխարհի տարբեր նվագախմբերի հետ։